211652_close_icon
views-count1827 դիտում article-date 23:30 27-06-2019

«Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոնը կկայանա նաև Արցախում

Հուլիսի 13-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 14։00-21։00-ը կիրականացվի «Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոնը, որն անց է կացվում «Իմ Քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՀ Առողջապահության և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների մասնակցությամբ։ Կազմակերպիչ՝ CREO Project Solutions։ Երևանյան հաջողությամբ ոգեշնչված՝ փառատոնն ուղևորվում է Արցախ՝ այս անգամ իսկական կրթական տոն պարգևելու նաև արցախաբնակ երեխաներին և ծնողներին։ Ինչպես ցույց տվեց փորձը, միջոցառումը ստեղծում է մի միջավայր, որը նպաստում է ժամանակակից հասարակությունում հոգեպես ու ֆիզիկապես առողջ, իրազեկ, զարգացած, կիրթ, ինտեգրված ու բարձր արժեքային համակարգով մարդու կերտմանը: Լայնամասշտաբ այս նախագիծը սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների և մանուկների համար հավասար հնարավորություններ կստեղծի ստանալու կարևոր տեղեկատվություն և մասը կազմելու զարգացնող միջոցառումներին, ինչպես նաև կաջակցի հատուկ կարիքներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը: Փառատոնային խիտ ծրագիրը երեխաներին և նրանց ծնողներին կներկայանա կրթական բնույթի բազում առաջարկներով․ բաց դասեր ծնողների համար (առողջ ընտանիքի և հղիության գրավականը, հատուկ կարիքների վաղ բացահայտումը, կրծքով սնուցման առավելությունները, նեոնատալ խնամք և այլն) և երեխաների համար (ինտերնետ անվտանգություն, նկարչություն, կավագործություն, տիկնիկագործություն, մենթալ թվաբանություն, զարմանահրաշ քիմիա և ֆիզիկա, ռոբոտաշինություն, մարտարվեստներ, պար և այլն), մանկական ներկայացում, շարժական պլանետարիումի այցելություն, հայկական մուլտֆիլմի դիտում, հեքիաթի և մանկական զվարճանքների անկյուններ և դեռ շատ-շատ ավելին: Միջոցառման նպատակներից են՝ · Ծնողների կրթում մոր և մանկան առողջության պահպանման հարցերի վերաբերյալ՝ հասանելի և բարձրակարգ մասնագիտական տեղեկատվության տրամադրման միջոցով: · Հատուկ կարիքներով երեխաների սոցիալականացման հարցերի բարձրաձայնում և նման երեխաների ինտեգրում՝ որպես հասարակության լիիրավ անդամ: Առողջական խնդիրների վաղաժամ բացահայտման և դրանց հետագա զարգացման կանխարգելմանն ուղղված տեղեկատվության տրամադրում: · Ներառական միջավայրի ստեղծում, որտեղ կրթության և զարգացման համար առաջարկվում են հավասար պայմաններ՝ անկախ ֆիզիկական և սոցիալական սահմանափակումներից: · Առաջատար կրթական հաստատությունների կողմից ներկայացվող կրթական բաց դասերի ներկայացում: Նպատակը՝ հնարավորության ընձեռում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ օգտվելու զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերից, որոնք այլ պայմաններում նրանց հասանելի չեն: · Կրթական այլընտրանքային ծրագրեր առաջարկող կենտրոնների ներկայացման միջոցով ծնողների իրազեկվածության բարձրացում: [b] ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր