2025 դիտում
23:30 27-06-2019
«Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոնը կկայանա նաև Արցախում
Հուլիսի 13-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 14։00-21։00-ը կիրականացվի «Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոնը, որն անց է կացվում «Իմ Քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՀ Առողջապահության և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների մասնակցությամբ։ Կազմակերպիչ՝ CREO Project Solutions։
Երևանյան հաջողությամբ ոգեշնչված՝ փառատոնն ուղևորվում է Արցախ՝ այս անգամ իսկական կրթական տոն պարգևելու նաև արցախաբնակ երեխաներին և ծնողներին։
Ինչպես ցույց տվեց փորձը, միջոցառումը ստեղծում է մի միջավայր, որը նպաստում է ժամանակակից հասարակությունում հոգեպես ու ֆիզիկապես առողջ, իրազեկ, զարգացած, կիրթ, ինտեգրված ու բարձր արժեքային համակարգով մարդու կերտմանը:
Լայնամասշտաբ այս նախագիծը սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների և մանուկների համար հավասար հնարավորություններ կստեղծի ստանալու կարևոր տեղեկատվություն և մասը կազմելու զարգացնող միջոցառումներին, ինչպես նաև կաջակցի հատուկ կարիքներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը:
Փառատոնային խիտ ծրագիրը երեխաներին և նրանց ծնողներին կներկայանա կրթական բնույթի բազում առաջարկներով․ բաց դասեր ծնողների համար (առողջ ընտանիքի և հղիության գրավականը, հատուկ կարիքների վաղ բացահայտումը, կրծքով սնուցման առավելությունները, նեոնատալ խնամք և այլն) և երեխաների համար (ինտերնետ անվտանգություն, նկարչություն, կավագործություն, տիկնիկագործություն, մենթալ թվաբանություն, զարմանահրաշ քիմիա և ֆիզիկա, ռոբոտաշինություն, մարտարվեստներ, պար և այլն), մանկական ներկայացում, շարժական պլանետարիումի այցելություն, հայկական մուլտֆիլմի դիտում, հեքիաթի և մանկական զվարճանքների անկյուններ և դեռ շատ-շատ ավելին:
Միջոցառման նպատակներից են՝
· Ծնողների կրթում մոր և մանկան առողջության պահպանման հարցերի վերաբերյալ՝ հասանելի և բարձրակարգ մասնագիտական տեղեկատվության տրամադրման միջոցով:
· Հատուկ կարիքներով երեխաների սոցիալականացման հարցերի բարձրաձայնում և նման երեխաների ինտեգրում՝ որպես հասարակության լիիրավ անդամ: Առողջական խնդիրների վաղաժամ բացահայտման և դրանց հետագա զարգացման կանխարգելմանն ուղղված տեղեկատվության տրամադրում:
· Ներառական միջավայրի ստեղծում, որտեղ կրթության և զարգացման համար առաջարկվում են հավասար պայմաններ՝ անկախ ֆիզիկական և սոցիալական սահմանափակումներից:
· Առաջատար կրթական հաստատությունների կողմից ներկայացվող կրթական բաց դասերի ներկայացում: Նպատակը՝ հնարավորության ընձեռում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ օգտվելու զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերից, որոնք այլ պայմաններում նրանց հասանելի չեն:
· Կրթական այլընտրանքային ծրագրեր առաջարկող կենտրոնների ներկայացման միջոցով ծնողների իրազեկվածության բարձրացում:
[b]
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2933 դիտում
16:34 13-06-2020
Արցախում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շենքերի շինարարությունը
Այս բաժնից
664 դիտում
23:26 25-11-2024
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայ-ռուսական համալսարան
739 դիտում
23:00 25-11-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
817 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել