1352 դիտում
23:18 27-06-2019
Միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկվել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանըառանց փողկապի, բաց քննարկման ձևաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես խաղողագործության և գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները:
Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարևոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում` գինու տուրիզմի խթանումը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին ընդգծել է ագրարային կրթության բարելավման,բարձրակարգ մասնագետների պատրաստման ևոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:
Հանդիպմանը ներկա գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել իրենց տեսակետները գինեգործոթւյան ոլորտի հետևողական զարգացման գործումպետության դերի վերաբերյալ:
Ամենամսյա պարբերականությամբ կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների շուրջ կողմերի մոտեցումները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1079 դիտում
18:12 02-12-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին
499 դիտում
18:05 28-02-2024
ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցեր
630 դիտում
16:05 06-11-2014
Քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող հարցեր
Այս բաժնից
463 դիտում
12:04 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
358 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ