211652_close_icon
views-count1338 դիտում article-date 21:15 27-06-2019

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ

Հունիսի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի (Gérard Collomb) հետ: Վերահաստատելով իրենց նվիրվածությունը պատմական խորը արմատներ ունեցող հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ զրուցակիցները բարձր գնահատեցին, մասնավորապես, Հայաստանի անկախությունից ի վեր Երևանի ու Լիոնի միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունները: Երկուստեք կարևորվեց Հայաստանի Ֆրանսիական և Լիոնի Ժան Մուլեն համալսարանների միջև գործակցության խորացումը, ինչպես նաև Երևան և Լիոն քաղաքների միջև գործուն ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես առողջապահության, ֆրանկոֆոնիայի, քաղաքային տրանսպորտի կառավարման ոլորտներում: Քննարկվեցին նաև գալիք տարի կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի նախապատրաստական ուղղությամբ աշխատանքների համադրման հետ կապված հարցեր: Դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտությունը հայտնեց Ժերար Կոլոնին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Լիոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի զետեղման գործում վերջինիս անձնական ներդրման համար։ Լիոնի քաղաքապետի խնդրանքով Հայաստանի դեսպանն անդրադարձավ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի համար միջազգային և տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր