211652_close_icon
views-count1515 դիտում article-date 19:58 27-06-2019

Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Իսկ նման դեպքերի բացահայտումը երբեմն ոչ միայն մասնագիտական հմտություն է պահանջում, այլև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Հունիսի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, զննություն կատարեցին Երևանի Օդանավակայանի փողոցի տներից մեկի բակում: Տանտիրուհին ոստիկաններին ներկայացրեց տնից ոչ հեռու ցանված և մշակված կանեփի 7 բույս և հայտնեց, որ դրանք ցանել և մշակել է իր 32-ամյա որդին: Հանգամանքները պարզվում են: Հայտնաբերված կանեփի թփերը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունկվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր