211652_close_icon
views-count1446 դիտում article-date 15:35 27-06-2019

Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ունի։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալևին։ Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։

Նմանատիպ նյութեր