211652_close_icon
views-count29698 դիտում article-date 12:46 27-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար կցորդիչով Mercedes-ը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ գազատար սյունը թեքվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Mercedes մակնիշի կցորդիչով 55 CO 551 համարանիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի Աջափնյակ ևԴավիթաշեն վարչական շրջանների գազի տարածքային ծառայության աշխատողները, ովքեր կարճ ժամանակում վթարված սյունը վերանորոգում են, ինչի շնորհիվ Mercedes-ը կարողացավ դուրս գալ գազատար խողովակի տակից։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խոմբը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, ինչպես նաև գազի արտահոսք տեղի չի ունեցել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր