211652_close_icon
views-count4878 դիտում article-date 12:04 27-06-2019

Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն ազատ է արձակվել. մեղադրանք է առաջադրվել ուղևորներից մեկին

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ Լարսի անցակետում արգելված բեռ տեղափոխելու համար ձերբակալված վարորդի վերաբերյալ. «Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր