211652_close_icon
views-count865 դիտում article-date 11:51 27-06-2019

Գործադիրը հավանություն տվեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությանը. Այն վերաբերում է դատապարտյալներին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում դրական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»: Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, իրենք օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ և առաջարկություններ չունեն: Նախագծով առաջարկվում է կարգավորել ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների հետ կապված որոշ հարաբերություններ: Մասնավորապես, առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:

Նմանատիպ նյութեր