211652_close_icon
views-count1621 դիտում article-date 09:59 27-06-2019

Սահմանադրության օրը, հուլիսի 5-ին հանրահավաք ու քայլերթ կլինի վարչական ռեսուրսի ներգրավմամբ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, պետական խորհրդանիշների հանրահռչակման «Մենք» շարժումը նախաձեռնել է հանրահավաք ու քայլերթ։ Ըստ էության, սա իշխող քաղաքական ուժի կողմից ուժի դրսևորման հերթական ցույցն է, քանի որ այն կազմակերպվում է վարչական ռեսուրսի լայնածավալ ներգրավմամբ։ Հանրահավաքն ու քայլերթը կմեկնարկեն Ազատության հրապարակից, և արդեն իսկ, ըստ մեզ հասած տեղեկությունների, մոբիլիզացրել են ողջ վարչական ռեսուրսը՝ ցույց տալու համար, իբրև թե նախկինի պես վայելում են ժողովրդի գերակշիռ մասի անվերապահ աջակցությունը։ Պետական բոլոր գերատեսչություններ՝ մարզպետարաններ, քաղաքապետարաններ, նախարարություններ, գրություններ են ուղարկվել՝ խիստ հրահանգով, որպեսզի նշված քանակի մարդկանց մասնակցություն ապահովեն հուլիսի 5-ի հանրահավաքին ու քայլերթին։ Միջոցառումը կմեկնարկի նախնական պայմանավորվածությամբ՝ ժամը 19:00-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր