211652_close_icon
views-count1277 դիտում article-date 09:47 27-06-2019

Վեթինգի նախապատրաստումը մտնում է ավարտական փուլ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ տեղեկությունների՝ անցումային ար­դարադատություն և վեթինգ իրականացնելու համար իշխանությունները կարծես չեն պատրաստվում նոր հանձնաժողով կամ քննիչ մարմին ստեղծել: Այդ պարտականու­թյունները, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ԲԴԽ-ի և հակակոռուպցիոն մարմնի միջոցով, որի լիազորություններն ընդլայնելու համար նախատեսվում է էապես մեծացնել վերջինիս գործառույթների շրջա­նակները: «Փաստ» թերթի տեղեկություննե­րով՝ արդեն իսկ կա քաղաքական նախնա­կան որոշում, ըստ որի, հակակոռուպցիոն հանձնաժողովում կընդգրկվեն հիմնակա­նում իշխանական ուժը ներկայացնող անձինք, չնայած չի բացառվում, որ ընդդիմա­դիր սեկտորից մեկ-երկու ներկայացուցիչ, ձևական կողմը պահպանելու համար, նույն­պես ներառեն: Նման մոտեցումը խորհրդա­րանում առաջացրել է ընդդիմադիրների դժգոհությունը: Ի դեպ՝ թերթի արժանահա­վատ աղբյուրների փոխանցմամբ, վեթինգ իրականացնելու հայեցակարգը ներկայումս պատրաստվում է, և, որ ամենաինտրիգայինն է, այն կազմողների թվում մեծ է օտա­րազգի փորձագետների թիվը, քանի որ իշխանություններն իրենց շարքերում չունեն ոլորտի մասին պատկերացում կազմող բա­վարար չափով մասնագետներ, իսկ թիմի անդամներից զատ նրանք ուղղակի ոչ մեկին չեն վստահում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր