211652_close_icon
views-count1485 դիտում article-date 09:35 27-06-2019

Կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 %-ով. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով, թեև բարձրագույն կամ հետբուհական կրթություն ունեն զբաղված կանանց 30,3%-ը, իսկ տղամարդկանց՝ 28,1%-ը: Հայաստանի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար կորուստ ենք ունենում կանանց ներուժի ոչ հավասարաչափ բաշխման արդյունքում: Ինչո՞ւ են կանայք ավելի ցածր վարձատրվում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը չժխտեց, որ գուցե մասնավոր հատվածում լինեն աշխատավարձերի վճարման տարբերակումներ կանանց և տղամարդկանց միջև, սակայն պետական համակարգում, ըստ նրա, աշխատավարձերը հաստատվում են օրենքով և հստակ սահմանված է տվյալ հաստիքում աշխատողի աշխատավարձը: Աշխատաշուկայում աշխատավարձերի տարբերությունը, ըստ նրա, ավելի շուտ պայմանավորված է ոչ թե սեռային գործոնով, այլ զբաղեցրած հաստիքներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր