211652_close_icon
views-count2905 դիտում article-date 23:41 26-06-2019

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հայր է դարձել. NEWS.am

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver գոտու հաղթող, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արամ Ավագյանը հայր է դարձել: Այս մասին [url=https://sport.news.am/arm/news/101093/]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արամ Ավագյանը: 28-ամյա բռնցքամարտիկի առաջնեկը տղա է, որին անվանակոչել են Արտյոմ: Զույգն ամուսնացել է 2016 թվականի հոկտեմբերին: Արամ Ավագյանը բռնցամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից է եղել: 2015թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, երկու անգամ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում է ընդգրկվել, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է: 2016 թվականից Ավագյանը հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ մենամարտն անցկացրել է մայիսի 4-ին Լաս Վեգասում, որտեղ 10 ռաունդանոց մենամարտում պաշտպանել է կիսաթեթեւ քաշային կարգում WBC International Silver գոտին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր