211652_close_icon
views-count1472 դիտում article-date 21:29 26-06-2019

Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի

Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում Ֆրանգուլյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հաջի Ալևին։ Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։ Վաղը կայանալիք գոտեմարտում Վալոդյան մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Բելառուս ըմբիշին հաղթելու դեպքում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ, որին կիսաեզրափակիչում հաղթել է Հաջի Ալիևը։ Հունիսի 26-ին պայքարի էր դուրս եկել նաև Սարգիս Հովսեփյանը (97 կգ), որը 1/8 եզրափակիչում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին՝ 2։13։ Վրացի ըմբիշը դուրս չեկավ եզրափակիչ, ուստի Հովսեփյանը չի մասնակցի սփոփիչ գոտեմարտի։

Նմանատիպ նյութեր