211652_close_icon
views-count1334 դիտում article-date 18:54 26-06-2019

Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում

52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում։ Հարությունյանի մրցակիցն Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարն էր, ում հայ բռնցքամարտիկը պարտվեց 0։5 հաշվով։ Հիշեցնենք, որ Բարեղամ Հարությունյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 4։1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևին։ Հունիսի 26-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Նմանատիպ նյութեր