211652_close_icon
views-count1392 դիտում article-date 20:56 26-06-2019

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին միայն պոտենցիալ հակառակորդ է համարում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին Միացյալ Նահանգների հակառակորդ չի համարում, բայց համարում է պոտենցիալ հակառակորդ: Այդ մասին նա նշել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Tass գործակալությունը։ «Ես Ռուսաստանին հակառակորդ չեմ համարում, բայց նա պոտենցիալ հակառակորդ է»,-ասել է Թրամփը։ Վերջինս այդ մասին հիշատակել է ՆԱՏՕ-ի երկրների կողմից կազմակերպության բյուջե իրենց մուծումները կատարման հետ կապված իրադրության համատեքստում: «Գերմանիան Ռուսաստանին միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ է վճարում Էներգետիկայի համար: Նրանք Ռուսաստանին միլիարդավոր դոլարներ են տալիս և, այդուհանդերձ, ենթադրվում է, որ մենք պետք է պաշտպանենք Գերմանիային: Իսկ Գերմանիան հրաժարվում է վճարել: Նրանք ՆԱՏՕ-ին չեն վճարում այն, ինչ պետք է վճարեն։ Նրանք միլիարդավոր դոլարներ են վճարում պոտենցիալ հակառակորդին, որից մենք, ինչպես ենթադրվում է, պետք Է նրանց պաշտպանենք»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը։

Նմանատիպ նյութեր