211652_close_icon
views-count8554 դիտում article-date 17:16 26-06-2019

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել,խնդիրները եղել են էպիզոդիկ. ՊՎԾ ներկայացուցիչ

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգի առաջին հարցը զեկուցեց Բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Դավիթ Ադյանը շեշտեց, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել : Նա նշեց, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արաձանք է ստացել բուհի ղեկավարության կողմից: «Նույնիսկ խնդիրներ կան, որոնք ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են և ուսումնասիրության ավարտին արդեն իսկ վերացված են եղել ամբողջովին», - ասաց Դավիթ Ադյանը։ ՊՎԾ պաշտոնյան արձանագրեց՝ ԵՊԲՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ ՊՎԾ տարածած հայտարարությունում այն դրական միտումները, որոնք արձանագրվել են տարիների ընթացքում, գուցեև այդքան հստակ ներկայացված չեն եղել։ Մասնավորապես, նա ասաց , թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում եղել է եկամտային մասի անկում. «Այնինչ, Բժշկական համալսարանում կրթության ծառայությունների մատուցումը եկամտի մասով ունեցել է աճ։ Արձանագրվել է նաև, որ տարիների ընթացքում աշխատավարձերի դինամիկ աճ է եղել, լիկվիդային գնից 2,5 անգամ էժան գնով գույք է ձեռք բերել, ԵՊԲՀ-ի համալսարանական հիվանդանոցներում եկամուտների զգալի աճ է գրանցվել»։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՊՎԾ ներկայացուցիչներին կառուցողական և արհեստավարժ աշխատանքի համար և ևս մեկ անգամ շեշտեց, որ ՊՎԾ-ի տեղեկանքում արձանագրված առաջարկների զգալի մասը ընդունվել են ի գիտություն և արդեն իսկ հետևողականորեն աշխատանքներ են տարվում՝ խնդիրները շտկելու ուղղությամբ: Նիստի ընթացքում միաձայն որոշում ընդունվեց նաև Մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության ամբիոն հիմնադրելու մասին և ամբիոնի կազմավորման աշխատանքները հանձանարարվեց ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանին: ԵՊԲՀ աշխատակազմ

Նմանատիպ նյութեր