211652_close_icon
views-count1779 դիտում article-date 18:59 26-06-2019

ԱԳ նախարարի տեղակալն հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին

Հունիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին (Harlem Désir): Զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը: Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները՝ այդ համատեքստում կարևորելով ազատ մամուլի դերակատարումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցության վերաբերյալ և երկուստեք ընդգծեցին այդ ուղղությամբ արդյունավետության հետագա բարձրացման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր