211652_close_icon
views-count10650 դիտում article-date 13:45 26-06-2019

Գույների հրավառություն՝ բաց երկնքի տակ. Նաիրա Նիազյանը ներկայացրեց հագուստի հեղինակային առաջին հավաքածուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում կայացավ «ZIAN» ՝ fashion-art ապրանքանիշի առաջին հավաքածուի՝ City Style ցուցադրությունը, որի հեղինակը մոսկվայաբնակ «Arm Fashion Day»-ի ղեկավար Նաիրա Նիազյանն է: Նաիրա Նիազյանը հայտնի է նորաձևության ցուցադրությունների կազմակերպմամբ, սակայն այժմ նա ներկայանում է նաև սեփական հավաքածուով: «Շուրջ 7 տարի նորաձևության բազում միջոցառումներ անցկացնելուց անցում կատարեցի հագուստ արտադրելուն, որն ըստ իմ և ամուսնուս «թեսթավորման» արդյունքների, համապատասխանում է մեր՝ կովկասյան տղմարդկանց և կանանց կազմվածքին՝ ավելի ընդգծելով մեր աշխարհատարածքային և բնակլիմայական պայմաններից եկող առավելությունները»,- ասաց Նաիրա Նիազյանը: Երեկոն մեկնարկեց գինու հյուրասիրությամբ, այնուհետև բաց երկնքի տակ, ռոմանտիկ մթնոլորտում մեկնարարկեց հավաքածուի ցուցադրությունը: Ներկայացվեց բազային հագուստ՝ դասականա-գործնականի, քաղաքային-քեժուալի, սպորտայինի և երեկոյանի դետալներով՝ թիթեռներ, ժուժուներ, գլխաշորեր, գրպանի թաշկինակներ, բնական քարերով վզնոցներ և թևնոցներ: Օգտագործվել են բնական մետաքսի, թավիշի, բամբակի և կաշվի համադրությամբ կտորներ և նյութեր, ինչպես նաև կիսաթանկարժեք մետաղից կոճակներ և ճարմանդներ՝ դաջված «ZIAN» ապրանքանիշով: Հավաքածուի հիմքը «ZIAN» տպագրված զարդանախշերով կամ ինչպես ասվում է ՝ պրինտով կտորների ստեծումն ու օգտագործումն է, որի հիմքում Արթուր Սարյանի՝ Նաիրայի ամուսնու, ձեռքի աշխատանքն է: Հագուստը նախատեսված է քաղաքային ռիթմով ապրող և ստեղծագործող կնոջ և տղամարդու համար, որը համադրումն է աշխատանքային և երեկոյան ոճերի: Ամբողջական LOOK ստանալու համար մոդելները պոդիում բարձրացան art-դիմահարդարմամբ: Կերպարների ամբողջական տեսքի ու ոճավորման հեղինակն ու կատարողը ինքը՝ մեր հայրենակցուհին է: Ցուցադրության երաժշտական մասն իր հեղինակային կատարումներով ապահովեց Մոսկվայից հրավիրված ջութակահար Հայկ S –ը: Մեր թղթակցի հետ զրույցում Նաիրա Նիազյանը նշեց, որ առաջիկայում նորություններով հանդես կգա, սակայն չցանկացավ փակագծերը բացել: Նա այժ անորոշ ժամանակով Հայաստանում է և զբաղված է նոր նախագծերի կազմակերպմամբ: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Թումանյանի տուն-թանգարանում Նաիրա Նիազյանը կազմակերպել էր «Ճաշակը կյանքի բույրն է» խորագրով նորաձևության ցուցադրություն, որին ներկա գտնվողները հայտնվեցին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Թիֆլիսի նորաձևության աշխարհում, մասնավորապես՝ Թումանյանի ընտանիքում: Նաիրա Նիազյանն այդ ցուցադրության ժամանակ կերտել էր Հովհաննես Թումանյանի կերպարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր