211652_close_icon
views-count1559 դիտում article-date 14:34 26-06-2019

Բակո Սահակյանը պարգևատրել է Արցախի վիճակագրական համակարգի աշխատակիցներին

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարևորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ և ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր