2218 դիտում
14:22 26-06-2019
Տեղի կունենա հանրահայտ դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգ
Հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված հանրահայտ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին։
Համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Յան Սիբելյուսի, Պիետրո Մասկանիի, Յոհան Շտրաուս որդու, Էռնեստո դե Կուրտիսի, Գեորգի Սվիրիդովի, Կամիլ Սեն-Սանսի, Իմրե Էմմերիխ Կալմանի ստեղծագործություններից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատարներ հանդես կգան Նունե Արզումանյանը (դաշնամուր), Հայկ Դավթյանը (ջութակ), Արսեն Գևորգյանը (բարիտոն), Քրիստինե Սահակյանը (մեցո-սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Գևորգ Դավթյանը (տենոր)։
Համերգը կղեկավարեն հոբելյարը՝ Յուրի Դավթյանը, և նրա աշակերտները՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը, Նիկոլայ Պողոսյանը։
Երեկոյի ընթացքում կցուցադրվի մաեստրոյի ստեղծագործական ուղուն նվիրված տեսանյութ։
Յուրի Դավթյանը մեծ ներդրում ունի հայկական դիրիժորական դպրոցի զարգացման գործում։ Տարբեր սերունդների նրա աշակերտներն այսօր աշխատում են Հայաստանում, աշխարհի տարբեր երկրներում։
Շուրջ 20 տարի մաեստրո Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Յուրի Դավթյանը ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Դիրիժորը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում:
Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված երեկոն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Նմանատիպ նյութեր
4562 դիտում
17:10 06-05-2018
Երևանում կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա
8729 դիտում
12:18 21-02-2020
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
493 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
304 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը