211652_close_icon
views-count1290 դիտում article-date 11:38 26-06-2019

Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի. «Կասպերսկի Լաբորատորիա»

Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը 2019-ի հունվար-ապրիլին բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 33%, իսկ Ադրբեջանում՝ 47%։ 2018-ին նման սպառնալիքների ենթարկվել է Հայաստանի օգտատերերի համակարգիչների 47,78%-ը՝ 2017-ի 43,92%-ի փոխարեն։ Վրաստանում 2018-ին տեղային գրոհների բախվել է օգտատերերի համակարգիչների 34,01%-ն այն դեպքում, երբ դրանց բաժինը մեկ տարի առաջ կազմել է 31,77%, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 50,08% и 46,97%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։ 2018-ին աշխարհում գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 35,06% համակարգիչներում, կոշտ սկավառակներում կամ հանովի կրիչներում, իսկ 2017-ին՝ 36,8%-ում։ Տեղային սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) կամ հանովի կրիչների (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ ի սկզբանե համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։ Տեղային սպառնալիք են համարվում նաև այն օբյեկտները, որոնք օգտատերերի համակարգչում հայտնաբերվում են հակավիրուսային ծրագրով համակարգի առաջին ստուգումից հետո։ Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, և դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչներն ստուգել հուսալի հակավիրուսով։ Հարկ է միշտ ստուգել նաև ներբեռնվող բարդ ինստալյատորները և արխիվները։ Վարակումը խոչընդոտում է նաև համակարգչում հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթն անջատելը։ [b]«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]

Նմանատիպ նյութեր