211652_close_icon
views-count6928 դիտում article-date 23:11 25-06-2019

Սամվել Բաբայանի գրասենյակ․ Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը

Արցախում սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար մեկնարկած ստորագրահավաքը նոր թափ է ստացել՝ հատելով 23 000-ի սահմանը, մինչդեռ ստորագրահավաքի ավարտին կա 23 օր։ Օգտվելով սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքից արդեն 23 000 արցախցի իր հաստատուն խոսքն ասել է։ Ինչպես երեսուն տարի առաջ, այսօր ևս արցախցին մարտնչում է , բայց արդեն իր հաղթանակները ամրագրելու օրինական սահմանադրական դաշտում։ Իսկ արցախցու փափագը, ինչպես երեսուն տարի առաջ, այսօր էլ նույնն է ու անփոփոխ՝ Մայր Հայրենիքի սահմանները իր միացումով ամբողջացնելն է, ու այդ քայլը արդեն 23 000 արցախցի արել է։ Գիտակցելով Արցախ-Հայաստան միության կարևորությունը , միմյանց հետ ինտեգրումը և դրան ուղղված այս ծանրակշիռ և իրական քայլի նշանակությունը՝ ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականներ կոչ են արել միանալ ստորագրահավաքին՝ հանդես գալով բաց նամակով ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ պետնախարարին, որտեղ մասնավորապես ասվում է,որ միավորումը այլընտրանք չունի և ստորագրահավաքի այս նախաձեռնությունը հայոց միավորումն ապահովելու անհրաժեշտ ուղին է։ [u]Նախաձեռնող խումբ[/u] [b]ՀՀ և ԱՀ ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ [/b] Արցախյան համաժողովրդական շարժման հիմնական նպատակը մեր Հայրենիքի մասնատված հատվածների վերամիավորումն էր մեկ ընդհանուր պետության մեջ, որն էլ կարող է ապահովել ընդհանուր Հայրենիքի բարգավաճումը, նրա հզորացումն ու անվտանգության ապահովումը: Մեր միավորման դեմ է ուղղված մեր հակառակորդի բոլոր ջանքերն ու անհաշտ պայքարը: Հենց միավորման, ընդհանուր թշնամու դեմ հայության բոլոր հատվածների համախմբումն էլ ապահովեց հաղթանակը թշնամու նկատմամբ: Միավորումը այլընտրանք չունի: Այսօր ևս մենք կանգնած ենք միասնական լինելու խնդրի առջև: Դա օրհասական, լինել-չլինելու հարց է: Հայոց միավորման ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է օրենսդրական համապատասխան պայմանների ստեղծում երկու հանրապետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում՝ հնարավոր դարձնելով ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում: Այն անպայման կունենա բարոյական ամուր նշանակություն հայության երկու հատվածների ավելի սերտ ինտեգրման կարևոր գործընթացում: Հայաստան-Արցախ միասնությունում կարող ուժերի ներգրավումը բխում է մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու և միասնական Հայրենիքի կերտման անհրաժեշտությունից: Այն կհանդիսանա նախադրյալ հետագայում Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման ողջ ներուժը լավագույնս օգտագործելու համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Արցախի նախագահ և Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով նախաձեռնվել է Արցախի քաղաքացիների ստորագրահավաք՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ իրականացնելու և այդ փոփոխությունների ընդունման համար հանրաքվե նշանակելու խնդրանքով դիմելու Արցախի Հանրապետության Ազգային Ժողովին: Խնդրում ենք Ձեր աջակցությունը այս հայանպաստ նախաձեռնությանը: [b]ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականնե[/b]ր՝ 19/06/2019 Նամակը ստորագրել են՝ Բակուր Կարապետյան; գրող, հրապարակախոս Վլադիմիր Դավթյան; Արցախյան պատերազմի վետերան, դոցենտ Լենսեր Աղալովյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Շեկյան Համլետ; տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Կարապետյան; տ.գ.դ., բաժնի վարիչ Սամվել Սարգսյան; ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբիկ Թովմասյան; տնտ. գ.թ., դոցենտ Քամալյան Օլեգ; քիմ․. գ.դ., պրոֆեսոր Դանիելյան Լեյնատ; Ագր. Համալսարանի պրոֆեսոր Խաչատրյան Աղավարտ ֆմ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Վլասյան; տ.գ.թ., դոցենտ Թամրազյան Անահիտ; գլխավոր մասնագետ Գրիգոր Նազարյան; տ.գ.թ., դոցենտ Սամվել Գրիգորյան; դոցենտ Յուրի Հովականյան; փ.գ․թ., դոցենտ Բաղդասար Թևոսյան; տ.գ.թ., դոցենտ Խաչատրյան Ալեքսանդր; ֆմ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Բաղդասարյան; ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Ղարիբյան, ՀՀ ԳԱԱ թղթ. Անդամ Սուրեն Մխիթարյան; ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գուրգեն Ղուլղազարյան; ֆմ.գ.դ., պրոֆեսոր

Նմանատիպ նյութեր