7267 դիտում
23:11 25-06-2019
Սամվել Բաբայանի գրասենյակ․ Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը
Արցախում սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար մեկնարկած
ստորագրահավաքը նոր թափ է ստացել՝ հատելով 23 000-ի սահմանը, մինչդեռ ստորագրահավաքի ավարտին կա 23 օր։
Օգտվելով սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքից արդեն 23 000 արցախցի իր հաստատուն խոսքն ասել է։
Ինչպես երեսուն տարի առաջ, այսօր ևս արցախցին մարտնչում է , բայց արդեն իր հաղթանակները ամրագրելու
օրինական սահմանադրական դաշտում։ Իսկ արցախցու փափագը, ինչպես երեսուն տարի առաջ, այսօր էլ նույնն է ու
անփոփոխ՝ Մայր Հայրենիքի սահմանները իր միացումով ամբողջացնելն է, ու այդ քայլը արդեն 23 000 արցախցի արել
է։
Գիտակցելով Արցախ-Հայաստան միության կարևորությունը , միմյանց հետ ինտեգրումը և դրան ուղղված այս ծանրակշիռ
և իրական քայլի նշանակությունը՝ ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականներ կոչ են արել միանալ ստորագրահավաքին՝
հանդես գալով բաց նամակով ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ պետնախարարին, որտեղ
մասնավորապես ասվում է,որ միավորումը այլընտրանք չունի և ստորագրահավաքի այս նախաձեռնությունը հայոց
միավորումն ապահովելու անհրաժեշտ ուղին է։
[u]Նախաձեռնող խումբ[/u]
[b]ՀՀ և ԱՀ ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
[/b]
Արցախյան համաժողովրդական շարժման հիմնական նպատակը մեր Հայրենիքի մասնատված հատվածների վերամիավորումն էր մեկ ընդհանուր պետության մեջ, որն էլ կարող է ապահովել ընդհանուր Հայրենիքի բարգավաճումը, նրա հզորացումն ու անվտանգության ապահովումը: Մեր միավորման դեմ է ուղղված մեր հակառակորդի բոլոր ջանքերն ու անհաշտ պայքարը: Հենց միավորման, ընդհանուր թշնամու դեմ հայության բոլոր հատվածների համախմբումն էլ ապահովեց հաղթանակը թշնամու նկատմամբ:
Միավորումը այլընտրանք չունի: Այսօր ևս մենք կանգնած ենք միասնական լինելու խնդրի առջև: Դա օրհասական, լինել-չլինելու հարց է: Հայոց միավորման ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է օրենսդրական համապատասխան պայմանների ստեղծում երկու հանրապետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում՝ հնարավոր դարձնելով ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում: Այն անպայման կունենա բարոյական ամուր նշանակություն հայության երկու հատվածների ավելի սերտ ինտեգրման կարևոր գործընթացում: Հայաստան-Արցախ միասնությունում կարող ուժերի ներգրավումը բխում է մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու և միասնական Հայրենիքի կերտման անհրաժեշտությունից:
Այն կհանդիսանա նախադրյալ հետագայում Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման ողջ ներուժը լավագույնս օգտագործելու համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Արցախի նախագահ և Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով նախաձեռնվել է Արցախի քաղաքացիների ստորագրահավաք՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ իրականացնելու և այդ փոփոխությունների ընդունման համար հանրաքվե նշանակելու խնդրանքով դիմելու Արցախի Հանրապետության Ազգային Ժողովին: Խնդրում ենք Ձեր աջակցությունը այս հայանպաստ նախաձեռնությանը:
[b]ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականնե[/b]ր՝ 19/06/2019
Նամակը ստորագրել են՝
Բակուր Կարապետյան; գրող, հրապարակախոս
Վլադիմիր Դավթյան; Արցախյան պատերազմի վետերան, դոցենտ
Լենսեր Աղալովյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Շեկյան Համլետ; տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Կարապետյան; տ.գ.դ., բաժնի վարիչ
Սամվել Սարգսյան; ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Ռուբիկ Թովմասյան; տնտ. գ.թ., դոցենտ
Քամալյան Օլեգ; քիմ․. գ.դ., պրոֆեսոր
Դանիելյան Լեյնատ; Ագր. Համալսարանի պրոֆեսոր
Խաչատրյան Աղավարտ ֆմ.գ.դ., պրոֆեսոր
Վարդան Վլասյան; տ.գ.թ., դոցենտ
Թամրազյան Անահիտ; գլխավոր մասնագետ
Գրիգոր Նազարյան; տ.գ.թ., դոցենտ
Սամվել Գրիգորյան; դոցենտ
Յուրի Հովականյան; փ.գ․թ., դոցենտ
Բաղդասար Թևոսյան; տ.գ.թ., դոցենտ
Խաչատրյան Ալեքսանդր; ֆմ.գ.դ., պրոֆեսոր
Գևորգ Բաղդասարյան; ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Գրիգոր Ղարիբյան, ՀՀ ԳԱԱ թղթ. Անդամ
Սուրեն Մխիթարյան; ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Գուրգեն Ղուլղազարյան; ֆմ.գ.դ., պրոֆեսոր
Նմանատիպ նյութեր
2262 դիտում
23:38 21-06-2019
Սամվել Բաբայանի գրասենյակ. ստորագրահավաքը շարունակվում է
5315 դիտում
21:52 08-04-2019
Ի վերջո համբերությունն էլ իր չափն ու սահմանը ունի. Սամվել Բաբայանի գրասենյակ
5201 դիտում
12:35 24-07-2023
Թագուհի Թովմասյանի նախաձեռնած հանուն Արցախի ստորագրահավաքը հատել է կես միլիոնի շեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Armlur.am
Այս բաժնից
850 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը