211652_close_icon
views-count4063 դիտում article-date 22:15 25-06-2019

Հանրահայտ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին Իսպանիայում փրկել են այրվող զբոսանավից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանական ծովափնյա պահպանության ծառայությունը փրկել է ուկրաինացի նախկին բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին և նրա ընտանիքին՝ Իբիցայից Մայորկա ընթացող զբոսանավում հրդեհի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ի գիշերը, երբ նավը Մայորկայի մոտ է եղել: Կլիչկոն իր ընտանիքի և ընկերների հետ զբոսանավի վրա հանգստանալիս է եղել, նրանք բոլորը էվակուացվել են, իսկ հրշեջ ծառայությունը մարել է կրակը: Հրդեհ ծագելը զբոսանավի մեքենայական հատվածում, սակայն ինչից է ծագել, դեռ հայտնի չէ: «Ամեն ինչ Մայորկայի հրշեջների շնորհիվ բարեհաջող ավարտվեց, մեր նավի անձնակազմն էլ ամեն ինչ արեց, որպեսզի բոլորին ափ հասցնեն», ասել է Կլիչկոն: Նշենք, որ Վլադիմիր Կլիչկոն ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնն է, տարել է 64 հաղթանակ և պարտվել 5-ում: Վերջին անգամ նա ռինգ է դուրս եկել 2017թ. ապրիլին, որից հետո հայտարարեց սպորտից հեռանալու մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր