211652_close_icon
views-count1144 դիտում article-date 17:24 25-06-2019

Մինսկ-2019. Գարիկ Բարսեղյանը և Անդրանիկ Գալստյանը պարտվեցին 1/4 եզրափակիչում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեկնարկել են ըմբշամարտի մրցումները: Հունիսի 25-ին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։ Բարսեղյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթեց ռումինացի Անդրեյ Դուկովին: 1/4 եզրափակիչում Բարսեղյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուռ Ուգուևն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 0:10 հաշվով:Եթե Ուգուևը դուրս գա եզրափակիչ, Բարսեղյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանա: Կիսաեզրափակիչում Ուգուևի մրցակիցն ադրբեջանցի Մահիր Ամիրասլանովն է: Անդրանիկ Գալստյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 6:4 հաշվով հաղթեց ավստրիացի Յոհանես Լուդեշերին: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում Գալստյանը 0:10 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Խոցիանիվսկիին: Եթե ուկրաինացի ըմբիշը եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Անզոր Խիզրիևին, Գալստյանը հնարավորություն կստանա մասնակցելու սփոփիչ գոտեմարտի:

Նմանատիպ նյութեր