211652_close_icon
views-count1454 դիտում article-date 16:55 25-06-2019

Մինսկ-2019. Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը որակազրկվել են

Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը ձախողել են Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի թիավարության մրցաշարի երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումները: Մեկնարկից առաջ մարզիկները պետք է ակտիվացնեին հավատարմագրերը և ընդգրկվեին վերջնական հայտացուցակում, սակայն մարզիչի անուշադրության պատճառով չեն արել դա եւ որակազրկվել են: Այնուամենայնիվ, հայ մարզիկները դուրս են եկել մեկնարկի և անցել տարածությունը, սակայն նրանց գրանցած արդյունքը չի արձանագրվել։

Նմանատիպ նյութեր