211652_close_icon
views-count1154 դիտում article-date 18:36 25-06-2019

Ոստիկանության պայքարը թմրամոլության դեմ

Հունիսի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կենրոնականի ոստիկանների հետ համատեղ, ժամը 16.30-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Եկմալյան փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Նրա մոտից հայտնաբերվել է երկու փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Հունիսի 24-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Հ. Էմինի փողոցից բերման են ենթարկել երկու տղամարդու: Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա մոխրաման, որի պատերին առկա են եղել շագանակագույն հետքեր, բամբակյա թաց խծուծով պլաստիկ տարա, «Դիմեդրոլ Բելմեդ» գրառմամբ ութ հաբ, ներարկիչներ: Նրանցից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր