211652_close_icon
views-count2184 դիտում article-date 23:20 25-06-2019

Ոստիկանները բռնել են մեքենայից գողության փորձ կատարողին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 24-ին, ժամը 10-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը գիշերը քարով կոտրել է Բագրատունյաց փողոցում կայանված «Մերսեդեսի» ապակին և փորձել գողանալ մարտկոցը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել: Տղամարդու մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով 8 սմ շեղբի երկարությամբ դանակ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր