211652_close_icon
views-count798 դիտում article-date 16:21 25-06-2019

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

Հունիսի 24-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 43-ամյա Գուրգեն Ա.-ն, որը հունիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳՎ Կրասնոգորսկ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածի (խուլիգանությունը) մեղադրանքով: *** Ոստիկանությանն Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացել 29-ամյա Համլետ Մ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր