211652_close_icon
views-count1523 դիտում article-date 14:15 25-06-2019

Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկն առանց քննարկման

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շատ մոտ է, որպեսզի տեղափոխվի «Բարսելոնա» Բրազիլացուն հաջողվել է կատալոնական ակումբի հետ համաձայնեցնել պայմանագիրը: Պայմանագիրը կկնքվի 5 տարով, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 24 միլիոն եվրո, մոտավորապես այնքան, որքան նա ստանում էր մինչև 2017-ին ՊՍԺ տեղափոխվելը: Փարիզում Նեյմարը վաստակում էր տարեկան գրեթե 37 մլն եվրո: Նշվում է, որ Նեյմարը համաձայնվել է «Բարսելոնայի» առաջին իսկ առաջարկին և չի էլ քննարկել այն, քանի շատ է ցանկանում վերադառնալ Կատալոնիա՝ հասկանալով, որ իր տրանսֆերը շատ թանկ կնստի և մտադիր չէ խոչընդոտներ հարուցել «Բարսային»: Բացի այդ,Նեյմարը ամբողջությամբ հրաժարվել է 26 մլն եվրոյի հայցից, որը նա ներկայացրել էր «Բարսելոնային»՝ չեզոքության պարգևավճար չստանալու համար: Այդ գումարը նա պետք է ստանար ՊՍԺ տեղափոխվելուց առաջ: Նաև նշվում է, որ Նեյմարի տրանսֆերում շահագրգռված նրան ավելի լավ ֆինանսական պայմաններ էր առաջարկել, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է միայն «Բարսելոնա» վերադառնալ:

Նմանատիպ նյութեր