211652_close_icon
views-count1374 դիտում article-date 12:51 25-06-2019

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փոփոխությունների փաթեթն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում: Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր: Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Եկամտային հարկը կդառնա 23 տոկոս, ապա աստիճանաբար նվազելով կհասնի 20 տոկոսի: Նախագծով բարձրացվում է նաև վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը:

Նմանատիպ նյութեր