211652_close_icon
views-count1339 դիտում article-date 14:22 25-06-2019

Եթե Հայաստանում հետհեղափոխական ոգեւորությունը մի քիչ խամրել է, Սփյուռքում չի էլ խամրել. Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանն Ամերիկայում մեծ կապեր ունի, և դրանք մոբիլիզացնելու է՝ ի շահ Հայաստանի։ Այդ մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «31 տարուց ավելի բնակվել եմ այնտեղ, 20 տարի հասարակական գործով եմ զբաղվել, 7 տարի քաղաքական ընտրված պաշտոնյա եմ եղել, մեծ կապեր ունեմ ու դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի»,- ասաց Սինանյանը: Հավելեց, որ ունեն ռազմավարական ծրագիր, իսկ առաջին քայլը կլինի Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը, քանի որ ՌԴ-ն ամենամեծն է, ՀՀ-ի հետ ամենամեծ հոգեբանական ու ֆիզիկական կապն ունի։ Հարցին, թե Սփյուռքում փոփոխություններն ինչպիսի՞ն են և ինչպե՞ս է այնտեղ տրամադրությունը, Զ. Սինանյանն պատասխանեց, որ Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է. «Հայաստանը պետք է լինի արդար ու ցանկալի: Այն ժամանակ լուրջ խնդիր կար՝ ինչպես գրավել Սփյուռքը, երբ նույնիսկ Հայաստանի բնակչությունը չէր գրավվում իր սեփական բնակավայրով, հիմա իրավիճակը փոխվել է: Եթե Հայաստանում հետհեղափոխական ոգեւորությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել, բայց իրենք սպասում են»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր