211652_close_icon
views-count11026 դիտում article-date 15:01 25-06-2019

Ես աշխատում եմ մի ընկերությունում, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում. Ռոբերտ Քոչարյանը՝ իր հարստության մասին

Իշխանության խնդիրն այն է, որ ոչ թե գնա վնասակար նախանձողի, գործ տվողի հոգեբանությամբ, այլ ձեւավորի այլ մշակույթ: Այս մասին «5-րդալիքին» տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով, եթե իշխանությունը չի կարողանում ձեւավորել նոր մշակույթ, համոզել ժողովրդին, որ զարգացման ճիշտ ճանապարհը սա է, նշանակում է, դու առաջնորդ չես. «Դու ոչ թե ժողովրդին քո հետեւից տանում ես, այլ փորձում ես ինքդ առաջնորդվել ժողովրդի մի զանգվածի անառողջ պատկերացումներով: Սա առաջնորդի կեցվածք չէ»,-ասաց նա: Հարցին, թե ի վերջո, որքան ունեցվածք ունի երկրորդ նախագահը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Եթե երկրի ղեկավարը մտածում է ոչ թե երկրի զարգացման մասին, այլ այն մասին՝ իրեն կսիրեն, թե չեն սիրի, երբեք չի անելու այնք այլերը, որոնք բերում են երկրի զարգացման: Ինչ վերաբերում է միլիարդներին, արդեն միլիարդների մասին չեն խոսում, սկսել են խոսել հարյուրավոր միլիոնների մասին, հետո սկսեցին խոսել տասնյակ միլիոնների մասին: Մի քիչ էլ համբերենք, իրենք այսօր իշխանություն են, ունեն իմ անձնական բանկային հաշիվները, որոնք սառեցված են: Կարծում եմ՝ այսօր Հայաստանում քիչ մարդ կա, որ ունի նման թափանցիկ, հայտնի բոլոր աղբյուրներով բանկային հաշիվներ, որոնք ունեմ ես: Ես վերջին 11 տարին աշխատում եմ մի ընկերության մեջ,. որտեղ բավական բարձր եմ վարձատրվում: Ինչ մենք ունենք, օրինական կերպով ձեւավորված է, չունենք ստվերային հարաբերություններ որեւէ մեկի հետ, չունենք օֆշորային հաշիվներ: Չեն գտել նման հաշիվներ, չեն էլ գտնելու, որովհետեւ չկան այդպիսիք»:

Նմանատիպ նյութեր