211652_close_icon
views-count972 դիտում article-date 10:11 25-06-2019

ԱԺ-ն մինչև հուլիսի կեսերը արձակուրդ չի գնա. կառավարության նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել իր օրենսդրական նախաձեռնությունները և հանդես կգա նոր արտահերթների առաջարկությամբ: Ըստ այդմ՝ թերթին հայտնի է դարձել, որ այս արտահերթ նիստերը կշարունակվեն նվազագույնը մինչև հուլիսի 10-ը: Բանն այն է, որ կառավարությունը մասնավորաբար մի նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում, որը պետք է ընդունվի մինչև աշուն. տեղեկությունների համաձայն՝ խոսքն աշնանը սպասվող վարկային համաձայնագրի հետ կապված օրենսդրական կարգավորումների մասին է, որոնք պետք է ամբողջական տեսքով պատրաստ լինեն վարկային այս նախաձեռնությունը կազմակերպելու համար: Հենց այդ պատճառով էլ օրենսդիրներն իրենց ամառային հանգիստը կարող են պլանավորել լավագույն դեպքում միայն հուլիսի կեսերից հետո: Ի դեպ, չի բացառվում, որ այդ ժամկետը էլի երկարաձգվի՝ մինչև հուլիսի վերջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր