211652_close_icon
views-count1219 դիտում article-date 09:59 25-06-2019

Արցախի հարցով նոր փաստաթո՞ւղթ, թե՞ հնի վերաձևակերպում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման կարևոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Անդրադառնալով ավելի քան 3 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում առաջարկված փաստաթղթի էությանը և պատասխանելով հարցին՝ դրանք նո՞ր, թե հին փաստաթղթեր են, նա ասել է. «Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարիներին»։ Ընդ որում, Մամեդյարովն ընդգծել է, որ առաջարկների էությունը շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ: «Այլ հարց է՝ մենք համաձա՞յն ենք դրանց հետ, թե՞ ոչ»,- ասել է Մամեդյարովը: Նա նաև ասել է, որ քննարկվել է շփման գծում հրադադար պահպանելու հարցը: Մամեդյարովի հայտարարությունում ուշագրավ է հատկապես հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր տեղակայելու հնարավորությունը։ «Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է հարցը, որ իրենց պետք է կարգավիճակ և անվտանգություն։ Այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում։ Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերին, ապա համանախագահները պետք է ավելի շատ ճշգրտեն իրենց առաջարկներն ու հանդես գան դրանցով։ Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցի վրա»,- եզրափակել է Մամեդյարովը։ Ցավոք, հայ հանրությունը Հայաստանի, Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կրկին տեղեկանում է Մամեդյարովից և ադրբեջանական լրատվամիջոցներից։ Կողմերին ներկայացված փաստաթղթի մասին առաջինը դարձյալ խոսում է ադրբեջանական կողմը։ ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպումից հետո 20 րոպե խոսեց ոչնչի մասին։ Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ հարցեր են քննարկվել, արդյոք խոսքը գնում է բացառապես ռուս խաղաղապահների՞, թե՞ նաև այլ ուժերի տեղակայման մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր