211652_close_icon
views-count21285 դիտում article-date 23:38 24-06-2019

Մոտ 60 մլն դրամ անհետացել է «Կամազ»-ների գնումով. ո՞ւր են փողերը. 168.am

[url=https://168.am/2019/06/24/1140542.html?fbclid=IwAR0qqLqaSMsFGMON9eFuFJ03sEBNCpvtHh7PH-eN9GPiRpV6hC17EyEir5E]168.am[/url]-ը գրում է. Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև ինքնուրույնաբար փոքրիկ հետաքննություն է արել գնումերից մեկի մասով և բացահայտել է խիստ կասկածելի գործարք՝ տպավորիչ թվերով: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաների մասին է: Եվ ահա, 1 տարվա պաշտոնավարման ընթացքում միայն այս մեկ գործարքով շուրջ մոտ 60 մլն դրամի տարբերություն է բացահայտել ՀՀԿ-ական նախկին թաղապետը ՝ Հայկ Մարությանի կողմից կատարված միայն մեկ գնումով: Նշենք, որ 236 մլն դրամ ընդհանուր արժեքով գնման կասկածելի գործարքում անհետացել է մոտ 60 մլն դրամ: «Եվ ես՝ որպես մասնավոր անձ, անձամբ դիմել եմ ռուսական «Կամազ» ընկերությանը, 5 կամազների գնման համար գին եմ հարցրել, առաջարկել եմ գործարք՝ որպես տնտեսվարող, ընդամենը այդքանը, և առանց ավելացված արժեքի (ԱԱՀ) հարկի (ԵԱՏՄ-ի դեպքում վերադարձվում է) այդ «Կամազ»-ների ընդհանուր արժեքն ինձ առաջարկվեց մոտ 60 մլն դրամով պակաս, քան Երևանի քաղաքապետարանն է գնել: Հաշվի առեք այն հանգամանքը, որ, եթե որպես քաղաքապետ կամ պետության էկոնոմ պլանների գործարք՝ այդ հարցումն արվեր ու տեղում՝ դեմ առ դեմ գին պայմանավորվելով, ավելի էժան գին հնարավոր կլիներ պայմանավորվել»,- իր կատարած փոքրիկ հետաքննության մասին պատմում է ՀՀԿ-ական նախկին թաղապետը և հարցադրում անում քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ո՞ւր են մեր փողերը, ի՞նչ եղավ այդ 60 մլն դրամը, որ ավել է վճարվել: [b]– Քաջածանոթ լինելով քաղաքային իշխանության համակարգման աշխատանքներին ներսից, այսօր ի՞նչ սխալներ եք տեսնում քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա ղեկավարած թիմի մեկ տարվա աշխատանքում:[/b] – Թեև ես իմ քննադատական խոսքն արտահայտում եմ՝ որպես քաղաքային տնտեսությանը 100 տոկոսով տիրապետող անձ, այդ թվում նաև՝ որպես նախկին քաղաքային իշխանության ներկայացուցիչ, որպես քաղաքացի, սակայն ընկալվում է միայն՝ որպես նախկին ՀՀԿ-ականի քննադատություն: Ես իմ քննադատական խոսքն ասել եմ նաև իմ քաղաքական թիմակիցների պաշտոնավարման շրջանում, և դրանից մեր աշխատանքը միայն առաջ է գնացել, համակարգում այդ մոտեցումն է եղել, նախկինում երբեք այդ կաշկանդվածությունը չեմ ունեցել, չունեմ նաև այսօր, որքան էլ փորձեն ավելորդ անգամ կաղապարել ինձ, անիմաստ է։ Խնդիրներից ամենամեծն այն է, որ մարդիկ աշխատել չգիտեն, բնակիչների հետ կոնտակտ չկա, շփումներ չունեն առհասարակ: Առնվազն մեր համայնքի բնակիչների հետ ես ավելի հաճախ եմ շփվում, քան նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են: Եվ մի կարևոր դիտարկում. 1990-ականներին, երբ համակարգ չկար, սպասարկում իրականացնողները փոխկապակցված չէին գործում, քաղաքի կանաչ հատվածը չէր ջրվում ու դեղնած-չորացած խոտածածկը վնասազերծում էին՝ վերահսկելի հրդեհներ կազմակերպելով: Այսօր նույնը Երևանի կենտրոնից մինչև արվարձաններ ձգվող բոլոր համայնքների կանաչ գոտիներում է կատարվում, ԱԻՆ-ը նախօրեին տարածել էր հայտարարություն՝ 70 հեկտար կանաչապատ տարածքներ չորացել են, ստիպված հսկվող հրդեհների միջոցով կանխարգելիչ գործողություններ են կատարել, որպեսզի քաղաքային տնտեսությունը մի օր, մարդկային գործոնով պայմանավորված, հրդեհից չկրի ահռելի վնասներ: Սարալանջի փողոցը, Իսակովի, Հաղթանակի զբոսայգու տարածքը… ինչո՞ւ այս ոռոգելի տարածքները չեն ջրվում, խնամք չի տարվում կանաչ գոտու հետ: Այս իշխանության ամենավատ կողմն է դա՝ իրենք իրենց պատասխանատվությունը միշտ տեղափոխում են ժողովրդի դաշտ, իրենք իրավիճակի տերը չեն: Նախկինում ու մեզանից առաջ ամեն վարչական շրջանի ղեկավար ինքն իր ստանձնած մակերեսի ողջ կանաչ տարածքի համար կրում էր պատասխանատվություն: Մեր պաշտոնավարման ժամանակ ԱԻՆ-ը կանխարգելիչ արհեստական հրդեհներ չի կազմակերպել, դրա կարիքը չի եղել: Երևանի քաղաքապետն անգամ սեփականատիրոջ կողմից բարձիթողի վիճակում թողած տարածքի համար է պատասխանատու, դրա բոլոր վարչական ռեսուրսներն ինքն ունի: Իսկ որքանո՞վ են այսօր քաղաքապետն ու մյուսները մտահոգ, որպեսզի տնտեսվարողն իր պարտավորությունը կատարի միջավայրի հանդեպ, վստահ չեմ: Ամենապրոֆեսիոնալ աշխատողն անգամ մի օր կդառնա անկարողունակ ենթակա, եթե կենտրոնաձիգ կառավարող կետից հրահանգները գրագետ չեն իջնում, եթե չկա նախաձեռնողական քաղաքականություն: Հայկ Մարությանը ճիշտ կազմակերպիչ չի, դրանում բոլորս համոզվեցինք, նա չգիտի՝ ինչ է ուզում, հրահանգիչ չի ընդհանրապես: Անգործության մեջ մարդկանց մեղադրելուց առաջ պիտի նայենք՝ ով է իրենց թիմ-լիդերը, ում հրահանգին նրանք պիտի հետևեն: [b]– Աղբահանության քրոնիկ դարձած խնդիրը լուծելու տարբերակներից մեկն է կարծես գտնվել: Հայկ Մարությանը հակված է ոչ թե երկրորդ օպերատորին ներգրավել, այլ՝ քաղաքացու հաշվին լուծել քաղաքային տնտեսությունը պահելու խնդիրը: Սա որքանո՞վ է ռացիոնալ մոտեցում, արդյո՞ք ի վիճակի կլինի այս թիմը ֆինանսական հոսքեր, մեքենաներ, տեխնիկա ու աշխատակազմ գրագետ տնօրինել՝ «ՍանիՏեքին» զուգահեռաբար:[/b] – Ուղիղ 1 տարի առաջ Հայկ Մարությանը դեռ ավագանու ընտրություններին քարոզարշավի հարթակից մատ թափ տալով՝ սպառնաց «ՍանիՏեքին», թե՝ գալու եմ երկրորդ օպերատորը ներմուծեմ աղբահանության ոլորտ: Մի քանի անգամ էլ բեմից ինքնագոհ հայտարարեց, թե «ՍանիՏեքի» ձեռքից աղբահանությունը վերցնելու է, ասում էր՝ մենք դժգոհ ենք նրա աշխատանքից, և սա հենց այնպես արած արտահայտություն չէր: Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/06/24/1140542.html?fbclid=IwAR0qqLqaSMsFGMON9eFuFJ03sEBNCpvtHh7PH-eN9GPiRpV6hC17EyEir5E]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր