211652_close_icon
views-count120691 դիտում article-date 22:40 24-06-2019

Երևանում շնորհիվ Ազգային ժողովի պատգամավորի՝ ժամանակավորապես կանխվել է բազմազավակ ընտանիքի, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխաների, բնակարանից վտարելու փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանում ժամանկավորապես կանխվել է բազմազավակ ընտանիքի, այդ թվում 3 մանկահասակ երեխաների՝ բնակարանից վտարման փորձը։ Քաղաքացի Աիդա Արզումանյանը, չունենալով դատարանի վտարման որոշում, Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության անդամների հետ փորձել է ներխուժել Աղբյուր Սերոբ 11/2 շենքի բնակարաններից մեկը։ Վերը նշված բնակարանը պատկանել է քաղաքացի Է․ Արզումանյանին, ով 2012 թվականի մարտ ամսին նոտարի վավերացմամբ և վկաների ներկայությամբ նվիրատվության պայմանագրով իր սեփական բնակարանը հանձնել է Տ․ և Թ․ Թարխանյաններին։ 2012 թվականի նոյեմբեր ամսին Է․ Արզումանյանը մահացել է։ 2013 թվականին ի հայտ է եկել Է․ Արզումանյանի հեռավոր բարեկամուհին, ով նախկին դատական համակարգի վարքերից ու բարքերից օգտվելով կարողացել է անվավեր ճանաչել 2012 թվականի մարտ ամսին կնքած նվիրատվության պայմանագիրը։ Դատարանը, Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, անհայտ դրդապատճառներից ելնելով, ցուցաբերելով պայծառատեսության հնարքներ, գործունակ Է․ Արզումանյանի մահվանից 5 տարի անց որոշել է, որ գործունակ Է․ Արզումանյանը, պայմանագիրը կնքելու պահին չէր կարող գիտակցել իր գործողությունների իրավական հետևանքները։ Այսինքն, դատավորը, դե ֆակտո, Է․ Արզումանյանին, հետմահու, տարիներ անց ճանաչել է անգործունակ, ինչը հակասում է վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռներին։ Հարկ է նշել, որ Աիդա Արզումանյանը արդեն իսկ հայցով դիմել է դատարան՝ վերոնշյալ ընտանիքին վտարելու համար։ Հայցը գտնվում է ընթացիկ վարույթում։ Այսօր Արաբկիր վարչակական շրջանի ոստիկանության աշխատակիցները, առանց դատարանի վտարման որոշման, իրենց վերապահելով դատարանի գործառույթը, փորձել են բռնի ուժ կիրառելով վտարում իրականացնել։ Եվ դա վերջիններիս կհաջողվեր, եթե քաղաքացիների ահազանգով նշված վայր չժամաներ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում հաջողվեց բանակցությունների միջոցով ժամանակավորապես կասեցնել բազմազավակ ընտանիքի՝ առանց դատարանի որոշման վտարումը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր