211652_close_icon
views-count1031 դիտում article-date 18:20 24-06-2019

Պարզապես զրպարտություն է, գուցե մեր նյութերից մեկը վերաբերում է իրեն կամ իր բարեկամին, որն իր դուրը չի եկել․ Յոլյանը՝ Բաբաջանյանին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/24/Yolyan/3033438?fbclid=IwAR03hfJR1N4FgoT94TMU_w1jZ_TBicUm44AIKa4H4kqAKTnOx8oZahNU8BU]Tert.am[/url]-ը գրում է. Փորձ կատարվեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա․ ԱԺ-ում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը, անդրադառնալով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։ Նշենք, որ Բաբաջանյանը մի շարք տեղեկություններ ներկայացնելով՝ հայտարարել էր, թե իր սեփական վերլուծությամբ կարող է պնդել, որ Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին և կոչ էր արել, որ Յոլյանն իր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնի։ Լևոն Յոլյանն անդրադարձավ պատգամավորի կողմից հնչեցված փաստերին և դրանք սուտ որակեց՝ նշելով, որ չեն համապատասխանում իրականությանը։ Նախ սկսեց Բաբաջանյանի այն հայտարարությունից, որ Յոլյանը բիզնեսով է զբաղվում, «Մարկ ինթերնեյշընըլ» կազմակերպության սեփականատերն է։ Ըստ ՀՊ նախագահի՝ ինքը 93-98թթ-ին բնակվել է Մոսկվայում, 94թ-ին Երևանում տուն է ձեռք բերել ստալինյան շենքում, որը մինչև հիմա իրենցն է։ Ասաց, որ 98-ին ներդրում է արել ՀՀ-ում․ «Ամիրյան 12-ի գտնվող շենքը, որը ժողովուրդն ասում է «Սամսունգի շենք», եղել է իմ ու ինձ հետ փոխկապակցված անձի սեփականության մի մասը և այլն։ «Մարկ ինթերնեյշընըլը» 96-ից սկսել է աշխատել ՀՀ-ում, տվյալները հասանելի են բոլորին՝ ՊԵԿ-ի բազայում կա, և նշված է ինչ գործունեություն է ծավալել. խոշոր հարկատուն է եղել և 2007-ին եղել է 92-րդ, 2008-ին՝ 102-րդ խոշոր հարկատուն»։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/24/Yolyan/3033438?fbclid=IwAR03hfJR1N4FgoT94TMU_w1jZ_TBicUm44AIKa4H4kqAKTnOx8oZahNU8BU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր