211652_close_icon
views-count3278 դիտում article-date 16:47 24-06-2019

Արթուր Վանեցյանն սենդվիչներ պատրաստեց ու հյուրասիրեց ապագա չեմպիոններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 22-ին և 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացավ «Ծիրան» պայմանական անվանումը կրող մրցաշար։ 2006թ․-ին ծնված 90 պատանու համար կազմակերպվեց սելեկցիոն ստուգատես՝ Մ-14 հավաքականի համալրման նպատակով։ Աղջիկների մրցաշարի նպատակը կանանց ֆուտբոլի մասսայականացումն էր, մրցակցությանը ներգրավվեց 2005-2007թթ․-ին ծնված 60 աղջիկ։ Երևանն ու մարզերը ներկայացնող՝ ընդհանուր թվով 150 խաղացողի շնորհվեցին մասնակցության պատվոգրեր ու մեդալներ։ Առանձնացվել էին նաև անհատական անվանակարգեր․ լավագույն պատանի խաղացող ճանաչվեց Ալբերտ Մարտոյանը, ուժեղագույն դարպասապահ՝ Ալեն Թամազյանը։ Աղջիկների լավագույն խաղացողը Թամարա Սահակյանն էր, լավագույն ռմբարկուն՝ Միլենա Սայադյանը։ Մրցակցային ձևաչափից դուրս կազմակերպվեցին ժամանցային զվարճալի խաղեր։ Սոցիալական միջոցառումները շարունակվեցին երեկոյան, երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այցելեց մասնակիցներին, շփվեց, սենդվիչներ պատրաստեց ու հյուրասիրեց ապագա չեմպիոններին, այնուհետև շնորհավորեց օրվա հոբելյարին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր