211652_close_icon
views-count1441 դիտում article-date 16:25 24-06-2019

Մինսկ-2019. Հրաչիկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը չհաղթահարեցին որակավորման փուլը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեկնարկել է մրցումային չորրորդ օրը: Հունիսի 24-ին պայքարի են դուրս եկել հրաձիգները: Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը: 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում Ալլա Պողոսյանը գրանցեց 624,3 արդյունքը և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Այսպիսով, Պողոսյանը չհաղթահարեց որակավորման փուլը: Հայաստանի ներկայացուցիչներից Հրաչիկ Բաբայանը 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում գրանցեց 623,6 արդյունքը: Բաբայանը զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը և չհաղթահարեց որակավորման փուլը: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը հանդես եկան 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։ Նրանք գրանցեցին 620․0 արդյունքը, զբաղեցրին 23-րդ տեղ և չհաղթահարեցին որակավորման փուլը։

Նմանատիպ նյութեր