211652_close_icon
views-count2679 դիտում article-date 16:25 24-06-2019

Հայտնի են Ռուսաստանում թմրամոլության ամենաբարձր մակարդակն ունեցող մարզերը

Ռուսական «Սթափ Ռուսաստան» կենտրոնի մասնագետները հայտնել են այն մարզերի անունները, որտեղ թմրամոլության մակարդակն ամենաբարձրն է։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, վարկանշային ցուցակը կազմելու համար նրանք օգտվել են «Ռոսստատ»-ի, առողջապահության և ներքին գործերի նախարարությունների պաշտոնական տվյալներից։ Ցուցակը գլխավորում են Մոսկվայի, Չլյաբինսկի մարզերը, ինչպես նաև Խակասիայի ինքնավար մարզը։ Վերջին 1 տարում նշված մարզերում իրավիճակը կտրուկ վատացել է։ Թմրամոլությունից համեմատական կարգով «ազատ են» Նենեցկի ինքնավար մարզը, Արխանգլսկի մարզը և Չեչնիայի Հանրապետությունը։

Նմանատիպ նյութեր