211652_close_icon
views-count2593 դիտում article-date 09:46 24-06-2019

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Հունիսի 23-ին, ժամը 22:20-ից 23:00-ը Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց: *** Ժամը 22:43-ից 00:20-ը Լոռու մարզի Լեջան, Ամրակից, Հագվի, Օձուն, Աքորի, Մեծ Այրում, Շնող, Ճոճկան համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3700 կրակոց: *** Ժամը 23:54-ից 00:20-ը Լոռու մարզի Արճիս, Բագրատաշեն, Լճկաձոր, Պտղավան, Հաղթանակ համայնքների տարածքներում տեղակայված 8 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1000 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Ընդամենը 15 համայնքների 30 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 5100 կրակոց:

Նմանատիպ նյութեր