211652_close_icon
views-count3525 դիտում article-date 23:46 23-06-2019

Վրաց ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել հակառուսական մարզաշապիկներով

Վրաստանի առաջնության մի քանի թիմեր միացել են բողոքի ակցիաներին՝ առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ մտնելով խաղաշապիկներով, որոնց վրա հակառուսական կարգախոսներ են եղել: Մասնավորապես, նման մարզաշապիկներով են խաղադաշտ մտել Քութայիսիի «Տորպեդոն», Թբիլիսիի «Լոկոմոտիվը» և «Ռուսթավին»: Օրինակ, Քութայիսիի թիմի ֆուտբոլիստները Ցխալտուբոյի քաղաքի մարզադաշտ են մտել սև մարզաշապիկներով՝ կարգախոսներ պատկերված: Մնացած թիմերը Թբիլիսիում Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտ են մտել սպիտակ մարզաշապիկներով՝ հակառուսական կարգախոսներով: «Մենք Վրաստանից ենք և Ռուսաստանը օկուպացրել է մեր երկիրը», նշված է «Տորպեդոյի» ֆեյսբուքյան էջում: Ուշագրավ է, Քութայիսիի «Տորպեդոյի» այս ակցիային հակառուսական մարզաշապիկներով են եղել նաև Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 2 ֆուտբոլիստ. պաշտպան Վախթանգ Նիբիերիձեն և կիսապաշտպան Նոդար Քավթարաձեն: Հիշեցնենք, որ այս շաբաթ Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ ռուսական պատվիրակության անդամներից մեկը Թբիլիսի կատարած այցի ժամանակ նստել էր վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր