211652_close_icon
views-count1348 դիտում article-date 18:05 23-06-2019

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ղրղզական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ մեր ժողովուրդների»: Սոորոնբայ Ժեենբեկովը նախագահ Սարգսյանին մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ բարձրագույն պետական պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Նմանատիպ նյութեր