211652_close_icon
views-count1515 դիտում article-date 17:24 23-06-2019

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևան: Նրա ուղերձում մասնավորապես ասված է․ «Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես փորձառու քաղաքական գործչի և իմաստուն ղեկավարի: Բարձր պրոֆեսիոնալիզմը, խորը գիտելիքները և բացառիկ պատասխանատվությունը Ձեզ թույլ են տվել նշանակալի հաջողության հասնել մեծ քաղաքականության մեջ և հեղինակության արժանանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Համոզված եմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ ի շահ մեր ժողովուրդների»:

Նմանատիպ նյութեր