211652_close_icon
views-count571 դիտում article-date 15:02 23-06-2019

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարձր պրոֆեսիոնալիզմը, պետական կառավարման հարուստ փորձը, Հայաստանի շահերին և գործին ծառայելն արդարացիորեն Ձեզ արժանացրել են անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության՝ ինչպես Ձեր հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում: Ցանկանում եմ հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը Ղազախստանի ու Հայաստանի միջև բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդման գործում: Համոզված եմ, որ ղազախա-հայկական համատեղ ջանքերը կշարունակվեն՝ հանուն փոխշահավետ երկկողմ գործընկերության ամրապնդման»։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախագահ Սարգսյանին մաղթել է հաջողություններ պատասխանատու աշխատանքում՝ ի շահ բարեկամ Հայաստանի բարօրության։

Նմանատիպ նյութեր