211652_close_icon
views-count1115 դիտում article-date 14:26 23-06-2019

Նախագահ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումը լիովին համապատասխանում են երկու երկրների շահերին»:

Նմանատիպ նյութեր