211652_close_icon
views-count3279 դիտում article-date 10:08 23-06-2019

Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Նմանատիպ նյութեր