211652_close_icon
views-count1667 դիտում article-date 09:52 23-06-2019

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Հունիսի 23-ին, ժամը 03:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 շենքի վերելակը խափանվել է. ներսում կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: *** Հունիսի 23-ին, ժամը 00:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի վերելակը խափանվել է. ներսում կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր